Սեռական հորմոնները կարող են ազդել կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգի վրա. հետազոտություն

23:31   31 մայիսի, 2018

Սեռական հորմոնները կարող են դաշտանադադարից հետո ազդել կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգի վրա. մինչեւ դաշտանադադարը կանայք տղամարդկանցից ավելի հազվադեպ են բախվում այսպիսի հիվանդությունների հետ՝ համարվում է, որ նրանց պաշտպանում են իգական հորմոնները: Սակայն դաշտանադադարը սկսվելուց հետո իրավիճակը մի փոքր փոխվում է: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ դաշտանադադարում գտնվող կանանց մոտ սիրտ-անոթային պաթոլոգիաների վտանգը կախված է սեռական հորմոնների խտությունից:

Մասնագետները գնահատել են հետդաշտանադադարում գտնվող 2834 կանանց արյան մեջ տեստոստերոնի եւ էստրադիոլի մակարդակները: Հետազոտությունը սկսելիս մասնակիցներից ոչ մեկը չի տառապել սիրտ-անոթային հիվանդություններով: Գիտնականները 12 տարի հետեւել են կանանց առողջական վիճակին եւ հոմոնների հարաբերակցությանը:

Պարզվել է, որ կանայք, որոնց մոտ տեստոստերոնը (արական սեռական հորմոն) անցել է էստրադիոլից, ավելի հաճախ են տառապել սրտի իշեմիկ հիվանդությամբ եւ սրտային անբարարությամբ: Իսկ եթե էստրադիոլի խտությունը ավելի մեծ է եղել տեստոստերոնի խտությունից, սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը նվազել է:



© NEWS.am Medicine