12:36 4 հունիսի, 2018Ացետիլխոլինային ռեցեպտորների (nAChRs) նիկոտինակախվածության ռեցեպտորները կապված են հիպոթալամուսի նեյրոնների հետ: Սա պարզել են Ֆեյնբերգի (ԱՄՆ) Հյուսիսարեւմտյան համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները
Իրենց նոր հետազոտության ընթացքում նրանք գլխուղեղի լրացուցիչ հատվածներ են հայտնաբերել, որոնք պատասխանատու են մարդու մոտ կախվածության առաջացման համար:
Գիտնականների խոսքով՝ համանման մեխանիզմների մանրամասների նույնականացումը, որոնց միջոցով նիկոտինը փոխում է ուղեղի աշխատանքի սխեման, չափազանց կարեւոր է՝ այդ մեխանիզմները հասկանալը կարող է օգնել ծխելու եւ թմարամոլության դեմ պայքարի դեղերի մշակման հնարավորությունների ընդլայնմանը:
Գիտնականները պարզել են, որ նիկոտինը խթանում է դոֆամինային ռեցեպտորները եւ ԳԱՄԿ-նեյրոնները: Կախվածության ձեւավորումը պայմանավորված է դոֆամինի ազդակների փոխանցման խախտմամբ: Մասնագետների կարծիքով՝ եթե վերականգնվեն այն կապերը, որոնք նման կապակցումն ամրապնդում են, ապա մարդուն կարելի է ազատել վնասակար սովորությունից:
Նրանք համոզված են, որ հայտնագործությունը մասնագետներին թույլ կտա ավելի լավ հասկանալ նիկոտինային եւ թմրանյութային կախվածության ձեւավորման ալգորիթմը, հետեւաբար մշակել դրա դեմ պայքարի նոր մեթոդներ: