Կարո՞ղ են ատամի մածուկն ու օճառը քաղցկեղ առաջացնել

23:39   5 հունիսի, 2018

Ատամի մածուկն ու օճառը կարող են օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ դրանցում պարունակվող տրիկլոզան նյութի պատճառով։ Այսպիսի եզրահանգման են եկել Ամհերսթում Մասաչուսեթսի համալսարանի աշխատակիցները, հաղորդում է MedicalXpress-ը։

Վերոնշյալ հակամանրէային միացությունն ունակ է բորբոքումներ առաջացնել եւ հանգեցնել հաստ աղիքի քաղցկեղի։ Գիտնականները փորձ են կատարել առողջ եւ հիվանդ լաբորատոր մկների վրա։ Տրիկլոզանի հետ շփումից հետո բոլոր կրծողների մոտ աղիքների քաղցկեղ ու կոլիտ  է առաջացել։

«Տրիկլոզանը փոփոխել է մկան աղիքների միկրոֆլորան, ուժեղացրել է կոլիտի ախտանիշներն ու նպաստել է հաստ աղիքում կոլիտի հետ կապված քաղցկեղի բջիջների աճին»,-պատմել են գիտական խմբի ներկայացուցիչները։

Հետազոտողները նշել են, որ պետք է ավելի ուշադիր ուսումնասիրել օրգանիզմի վրա տրիկլոզանի ազդեցությունը, չէ՞ որ այն ակտիվորեն կիրառվում է որպես հակամանրէային եւ հակասնկային դեղամիջոց, ներառված է հիգիենիկ միջոցների բաղադրության մեջ, օգտագործվում է ստոմատոլոգիայի մեջ։



© NEWS.am Medicine