«Վահանաձեւ գեղձի կովկասյան դպրոցը» կանցկացվի Երեւանում

16:02   8 հունիսի, 2018

«Հայկական Հակաքաղցկեղային Լիգա» ՀԿ-ն  «Շենգավիթ ԲԿ»-ի հետ համատեղ ս․թ․ հունիսի 11-13-ը առաջին անգամ տարածաշրջանում կանցկացնի «Վահանաձեւ գեղձի կովկասյան դպրոց» միջազգային ուսումնական դասընթացը:

Միջոցառումը նախատեսված է  վահանաձև գեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման խնդրով զբաղվող տարածաշրջանի մասնագետների համար (էնդոկրինոլոգներ, վիրաբույժներ,ուռուցքաբաններ, ռադիոլոգներ և ախտաբաններ):

Նախատեսվում է մոտ 150 մասնակից Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի առաջատար բժշկական կենտրոններից:

Դասախոսություններով հանդես կգան Ռուսաստանի Դաշնության լավագույն մասնագետները:

Անցկացման վայրը՝ «Շենգավիթ ԲԿ»-, 6-րդ հարկ, Կոնֆերանս դահլիճ:

Հասցե` ք. Երևան, Մանանդըան 9

Սկիզբը: հունիսի 11, ժ. 9.30

Մանրամասների համար զանգահարել հանրային կապերի պատասխանատու Անուշ Բադալյանին +374 99 21 87 40

 

 



© NEWS.am Medicine