Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարյալ ալգորիթմ

10:38   9 հունիսի, 2018

Ամերիկյան քնի բժշկության ակադեմիայի հետազոտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թույլ է տալիս յուրաքանչյուր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիվ առույգության ցուցանիշը գրեթե 65 տոկոսով մեծացնել:

Հաշվարկները կատարվել են ԱՄՆ բանակի պատվերով: Հայտնի է, որ ալգորիթմը սուրճի օգտագործումը նախատեսում է «ըստ ժամերի»: Չափաքանակը որոշելու համար մարդը պատասխանում է մի շարք վերահսկիչ հարցերի, որոնք հաշվի են առնում ակտիվության, քնի անհրաժեշտ ժամանակը, մարմնի զանգվածը, զարկերակային ճնշման ցուցանիշները եւ այլ կարեւոր գործոններ:

Ինչպես նշում է հետազոտության հեղինակ Ժակ Ռայմանը, ըմպելիքի օգտագործման ճիշտ ռեժիմը առույգության ցուցանիշը գրեթե 65 տոկոսով մեծացնում է:

Ալգորիթմը չի հրապարակայնացվում, այն հիմա թեստավորում են ամերիկյան բանակի զինվորների վրա, իսկ փորձարկումներից հետո ծրագրում են պատենտավորել:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Sleep Research-ում:



© NEWS.am Medicine