ԱՄՆ-ում գտել են նոր բակտերիա, որը կայուն է «վերջին սահմանի» հակաբիոտիկների հանդեպ

13:38   12 հունիսի, 2018

Emory Antibiotic Resistance Center  կենտրոնի հետազոտողները հայտնաբերել են պնևմոնիայի ու այլ վտանգավոր ինֆեկցիաների հարուցիչ հանդիսացող Klebsiella pneumonia  բակտերիաների նոր շտամմ, որը կայուն է  հակաբիոտիկների հանդեպ։ Բակտերիաների այդ տարատեսակը, որը բարձր վիրուլենտություն ունի (ախտածնություն), հայտնաբերվել է մի ամերիկացի հիվանդի մոտ, ու մասնագետների կարծիքով լուրջ սպառնալիք է ներկայացնում։

Հետազոտությունների տվյալներով՝ Klebsiella pneumonia իզոլյատը դրսևորում է հետերոռեզիստենտություն խոլիստին հակաբիոտիկի հանդեպ, այսինքն այդ առանձնահատկությամբ է օժտված բակտերիաների փոքր ենթապոպուլյացիա։ Խոլիստինը շատ թունավոր է ու դրա համար էլ համարվում է «վերջին սահմանի» հակաբիոտիկ ու գործածվում է միայն այն դեպքում, եթե մյուս դեղամիջոցներն օգուտ չեն տալիս։ Նոր շտամմը նույնպես կայուն է կարբապենեմների խմբի հակաբիոտիկների լայն սպեկտրի հանդեպ։

Գիտնականները նշում են, որ իզոլյատն այնքան ուժեղ ախտածնություն չունի , որքան այն մեկը, որը հայտնաբերվել էր չինական հիվանդանոցում 2016-ին, սակայն դա առաջինն է, որը կայունություն ունի ուժեղ հակաբիոտիկի հանդեպ։ Ավելի վաղ ուսումնասիրված հիպերվիրուլենտային շտամմերը հաջողությամբ ենթարկվում են բուժման։ Հաշվի առնելով դա՝ մասնագետները կշարունակեն ուսումնասիրել բակտերիայի նոր տարատեսակը, որպեսզի պարզեն, թե ինչ հեշտությամբ այն կարող է ուժեղացնել իր պաթոգենությունը։



© NEWS.am Medicine