Հակաբիոտիկները բակտերիոֆագերո՞վ կփոխարինեն

14:56   13 հունիսի, 2018

Ջորջ Մեյսոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պատրաստուկ են ստեղծել, որը կարող է ժամանակի ընթացքում փոխարինել մի ամբողջ շարք դեղերի: Հետազոտողներն իրենց առջեւ նպատակ են դրել մարդկությանն ազատել կողմնակի էֆեկտներից, որոնք առաջանում են հակաբիոտիկներով բուժելու դեպքում: Նրանք այս մասին հայտարարել են Բոստոնում տեղի ունեցած ամենամյա համաժողովի ժամանակ:

Գիտնականները մի շարք կլինիկական փարձարկումներ են անցկացրել եւ ապացուցել, որ հիվանդությունների դեմ պայքարի համար բակտերիոֆագերի կիրառումը ոչ մի կողմնակի էֆեկտ չի առաջացնում: Եվ բուժման այս մեթոդը կարող է լիովին փոխարինել հակաբիոտիկներին: Հետազոտությանը մասնակցել է 32 մարդ: Նրանք բոլորը ունեցել են աղեստամոքսային համակարգի խնդիրներ: Մարդկանց մի մասը մի քանի շաբաթ ստացել է բակտերիոֆագերով պատրաստուկը, իսկ երկրորդ՝ ստուգիչ խմբում ընդգրկվածները պլացեբո են ընդունել: Պարզվել է, որ բակտերիոֆագերը մարդու համար միանգամայն անվնաս են՝ դեղամիջոցից ոչ մի կողմնակի ազդեցություն չի գրանցվել:

Հետազոտության հեղինակները հավաստիացնում են, որ ստացած տվյալներն ապացուցում են մարդու համար բակտերիոֆագերի անվնաս լինելը: Մոտ ապագայում գիտնականները նախատեսում են ուսումնասիրել՝ կարելի է արդյոք հակաբիոտիկները փոխարինել բակտերիոֆագերով եւ որքան արագ կարելի է դա անել:



© NEWS.am Medicine