Քաղցկեղի մասին կարելի է կռահել բերանի հոտով

12:40   14 հունիսի, 2018

Բրիտանացի սթարթափեր Բիլի Բոյլը թողարկել է ReCIVA դիմակ, որը կօգնի օնկոլոգիայի ախտանիշները որոշել վաղ փուլերում, հայտնում է Bloomberg-ը:

Ուշագրավ է, որ Բիլի Բոյլը իր նոու-հաուն ստեղծել է սեփական ընտանիքի ողբերգությունից հետո: 2016 թվականին հաստ աղիքի քաղցկեղից մահացել է նրա կինը: Կինն ընդամենը 36 տարեկան էր: Դրանից հետո բրիտանացին միայնակ է մեծացնում իր 2 երեխաներին:

Դիմակը կարող է անալիզի ենթարկել արտաշնչվող օդի մասնիկները եւ ստացած տվյալներից ելնելով՝ ախտորոշում կատարել: Խելացի սարքին են միացված հատուկ հաղորդիչներ: Իմանալու համար՝ քաղցկեղով արդյոք հիվանդ եք, անհրաժեշտ է պարզապես հագնել ReCIVA դիմակը եւ շնչել: Դիմակը կհայտնի օրգանիզմում քաղցկեղի առաջացման հավանականության մասին:

Գյուտարարի խոսքով՝ սարքը, մասնավորապես, վաղ փուլում հայտնաբերում է թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղի նշանները:

Owlstone ընկերությունը, որը սթարթափեր է տնօրինում, սարքի արտադրության համար արդեն լուրջ ներդրումներ է հավաքել՝ վենչուրային ներդրողներից գրեթե 38,5 մլն դոլար:



© NEWS.am Medicine