Այդահոյից երեխան վարակվել է այտուցային ժանտախտով. 26 տարում առաջին դեպքն է

19:57   14 հունիսի, 2018

ԱՄՆ Այդահո նահանգում 26 տարում առաջին անգամ գրանցվել է ժանտախտով մարդու վարակման դեպք: Ինչպես հայտարարել է Կենտրոնական շրջանի Առողջապահության դեպարտամենտի մամուլի քարտուղար Քրիսթին Մայրոնը, հակաբիոտիկներով բուժումն արդյունավետ է եղել, եւ հիվանդը՝ տղա, ում անունը չի հրապարակվում, արդեն վերադարձել է տուն՝ Էլմոր:

Երեխան հիվանդացել էր անցյալ ամսվա վերջին, իսկ վերջերս լաբորատոր հետազոտություններով հաստատվել է, որ նրա մոտ եղել է այտուցային ժանտախտ՝ ժանտախտի առավել տարածված ձեւը, որն առաջացնում է ավշահանգույցների այտուցվածություն: ԱՀԿ տվյալներով՝ թոքային ժանտախտը «ժանտախտի ավելի վտանգավոր ձեւն է» եւ «կարող է ճակատագրական լինել», եթե վաղ փուլում չեն ախտորոշում ու բուժում:

Դեռեւս հայտնի չէ, թե երեխան որտեղ է վարակվել՝ Այդահոյի Էլմորում, թե վերջերս Օրեգոն կատարած ուղեւորության ժամանակ: Հայտնի է, որ 2015 եւ 2016 թվականներին հիվանդությունը հայտնաբերվել է Էլմոր նահանգում գետնասկյուռների մոտ, ինչպես նաեւ մոտակա Ադա շրջանում: Այս տարի ոչ մի դեպք չի գրանցվել:

Մայրոնը հայտնել է, որ նահանգում շատ հազվադեպ են գրանցվում ժանտախտի դեպքեր, իսկ ամենավերջին դեպքերը գրանցվել են 1991 եւ 1992 թվականներին:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ այտուցային եւ թոքային ժանտախտի ախտանիշները նման են եւ արտահայտվում են գլխացավով, տենդով եւ դողէրոցքով, ինչպես նաեւ ուժեղ թուլությամբ: Այտուցային ժանտախտով հիվանդների մոտ կարող են նաեւ նկատվել այտուցված ավշահանգույցներ, իսկ թոքային ժանտախտով մարդկանց մոտ կրծքում ցավից, հազից եւ շնչառության ծանրացումից բացի, կարող է թոքաբորբ առաջանալ:

Այս շրջանի Առողջապահության կենտրոնական բաժնի համաճարակաբան Սառա Քորրելը հայտարարել է, որ մարդիկ կարող են ժանտախտով վարակվել վարակված լվերի խայթոցի հետեւանքով:

«Վարակվելու հավանականությունը կարելի է նվազեցնել, եթե մարդիկ իրենց տնային կենդանիներին բուժեն լվերի դեմ եւ խուսափեն վայրի բնության հետ շփվելուց,- ասել է Քորրելը: - Օգտագործեք միջատների դեմ միջոցներ, երբ շրջաններ եք այցելում, որտեղ ժանտախտը տարածված է, հագեք երկար տաբատ եւ գուլպաներ»:

Ժանտախտի կանխմանն օգնելու համար Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս՝



© NEWS.am Medicine