Հեծանվատրենաժորի վրա մարզումները կարող են երիկամները վնասել. հետազոտություն

23:49   15 հունիսի, 2018

Հեծանվատրենաժորի վրա ինտենսիվ մարզումները կարող են մկանային վնասվածք առաջացնել, ինչն իր հերթին կարող է առաջացնել համախտանիշ, որը կոչվում է ռաբդոմիոլիզ: Այս վիճակի դեպքում վնասված մկանային բջիջներից մեծ թվով սպիտակուցմներ են ազատվում, որոնք կարող են երիկամային անբավարարություն առաջացնել: Այս մասին նշված է American Journal of Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Մասնագետների խոսքով՝ հեծանվատրենաժորի վրա մարզումները ֆիզիկական վարժությունների գերազանց տեսակ են, որոնք մարզում են ե՛ւ սիրտը, ե՛ւ շատ այլ մկաններ: Սակայն ծանրաբեռնվածությունը պետք է աստիճանաբար մեծացնել, նշում են մասնագետները: Այնպիսի ախտանիշները, ինչպիսին են՝ մկանային ցավը, սրտխառնոցը եւ մուգ մեզը, վկայում են այն մասին, որ մարզումների ինտենսիվությունը անհրաժեշտ է նվազեցնել:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կանայք, որոնք կանոնավորապես հեծանիվ են վարում, սեքսուալ մեծ ձգտում ունեն: Ավելին՝ հետազոտության համաձայն, հեծանվասպորտով զբաղվող կանայք հազվադեպ են տառապում միզասեռական համակարգի ինֆեկցիաներով եւ ընդհանուր առմամբ, սեքսով հաճախ են զբաղվում:



© NEWS.am Medicine