Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն

10:48   16 հունիսի, 2018

Նույնիսկ ամենախիստ սննդակարգերը հաճախ կորցնում են իրենց արդյունավետությունը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողությանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու ավեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։ Նման իրավիճակներում կարող են օգնել սննդակարգի կարճաժամկետ խախտումները, վստահեցնում է դիետոլոգ Սյուզի Բարրելը։

Հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Consumer Psychology ամսագրում, ցույց է տվել, որ մարդիկ, որոնք շաբաթական մեկ անգամ շեղվում են սովորական սննդակարգից, նույնքան ավելորդ քաշ էին կորցնում, որքան նրանք, ովքեր խստորեն պահպանում էին սննդակարգը։

Գիտնականները նշում են, որ չարժե չափից հաճախ խախտել սննդակարգը։ Բացի դրանից արդյունավետորեն նիհարելու համար ավելի լավ է գործածել համեղ, բայց ոչ այնքան կալորիական կերակրատեսակներ։ Եվ այսպես, եթե ուզում եք խախտել սննդակարգը, ամենեւին էլ պարտադիր չէ ուտել պիցցայի հսկայական կտոր՝ կարելի է ընտրել որեւէ նվազ կալորիական, ոչ այնքան գրավիչ սննդամթերք։



© NEWS.am Medicine