Սմբատ Դաղբաշյանը ազատվել է գլխավոր արյունաբանի պաշտոնից

13:40   18 հունիսի, 2018

Այսօր ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Սմբատ Դաղբաշյանը ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնից։ Այս պաշտոնում նշանակվել է Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը։ Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Սմբատ Դաղբաշյանը 2003 թվականից զբաղեցնում էր գլխավոր արյունաբանի պաշտոնը։ Սմբատ Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել ՀՀ ԱՆ Պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, որի տնօրեն նա նշանակվել է 2001 թվականին։

Սմբատ Դաղբաշյանը նաեւ հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ, ԵԿՄ վարչության անդամ, ինչպես նաեւ «Առողջապահության Կազմակերպիչների Միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն:



© NEWS.am Medicine