Գիտնականները պարզաբանել են յուղոտ սննդի հանդեպ մարդկանց ձգտումը

23:49   18 հունիսի, 2018

Յելի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները 200 կամավորների մասնակցությամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժվարանում են հրաժարվել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը:

Նեյրոնների մեծացած ակտիվության հետեւանքով մարդն ավելի շատ հաճույք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:

Այսպիսով, մարդիկ կարող են պարբերաբար ավելի շատ ուտել՝ իսկապես քաղցած չլինելով: Պարզ ասած՝ հանուն հաճույքի:

Հետազոտողների ենթադրությամբ՝ իրավիճակը պայմանավորված է ֆասթ ֆուդի եւ այլ տարատեսակ յուղոտ սննդի համեմատաբար «երիտասարդ» տարիքով:

Իբրեւ թե մարդկությունը դեռեւս չի սովորել նման կարգի գայթակղությանը հանգիստ արձագանքել, փոխանցում է Medical Daily-ն:

Ճարպերի եւ ածխաջրերի մեծ պարունակությամբ վնասակար սնունդը կարող է գործարկել ուղեղի պարգեւատրման համակարգը՝ ակտիվացնելով մեծ քանակությամբ նեյրոններ: Այսպիսի եզրահանգում են կատարել Յելի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտություն են անցկացրել են 206 հարցվածների մասնակցությամբ, հայտնում է Medical Daily-ն:

Փորձի մասնակիցներին առաջարկել են տարբեր ուտեստների պատկերներ: Նրանց խնդրել են նշել գումարը, որով գնահատում են այս կամ այն ճաշատեսակը:

Պարզվել է, որ ճարպերով ու ածխաջրերով հարուստ սնեքի համար մարդիկ պատրաստ են ավելի շատ վճարել, քան այդ նյութերի նորմալ պարունակությամբ ուտելիքի համար:

Գիտնականները ենթադրել են, որ սա կապված է սնունդի մշակույթում ֆասթ ֆուդի համեմատաբար վերջերս հայտնվելու հետ:

Մարդու ուղեղը նեյրոնների գրգռման պատճառով ընդունակ չէ չեզոք արձագանքել բարձրկալորիական սնունդին:

Մասնագետները մտադիր են հաջորդ հետազոտություններում պարզել, թե պարգեւատրման համակարգն ինչ կերպ է ազդում չափից շատ ուտելու հետեւանքով ավելորդ քաշ հավաքելու վրա:

Պարգեւատրման համակարգը նյարդային կառույցների հանրագումարն է, որոնք պատասխանատու են մարդուն վարքի որոշակի տեսակներին վարժեցնելուն գրգռիչներին դրական արձագանքելու օգնությամբ:

Մասնավորապես՝ որպես պարգեւատրում կարող են հանդես գալ համային զգացողությունները:



© NEWS.am Medicine