Չինական ընկերությունը պատրաստ է ՀՀ-ում 2 հիվանդանոց կառուցել

11:42   19 հունիսի, 2018

Չինական Conservation and environmental Protection Group» (CECEP) ընկերությունը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին՝ կառուցել մի քանի հիվանդանոց առողջապահության նախարարության մատնանշած վայրերում եւ ուղղվածությամբ: Այս հարցը քննարկվել է նախարար Արսեն Թորոսյանի եւ CECEP ընկերության գլխավոր մենեջեր Դինգ Լիվեյի հանդիպման ժամանակ, հաղորդում է առողջապահության նախարարությունը։

CECEP-ը Չինաստանում էներգիայի պահպանմամբ եւ շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ամենամեծ ընկերություններից է, որն օժանդակում է նաեւ կրթական եւ առողջապահական հիմնարկների կառուցմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են չինական ընկերության կողմից Հայաստանում առողջապահական նախագծերի իրականացման, մասնավորապես, հիվանդանոցների կառուցման հարցեր: Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին՝ կառուցել մի քանի հիվանդանոց նախարարության մատնանշած վայրերում եւ ուղղվածությամբ:

Նախարար Թորոսյանը ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու չինական կողմի պատրաստակամությունը եւ պայմանավորվել 2 հիվանդանոցի նախագիծ դնել նախնական քննարկման: Հետագայում այդ նախագծերը կարող են ավելացվել:

 

 



© NEWS.am Medicine