Google-ը հնարավորություն է ստեղծել հիվանդների մահվան օրվա կանխատեսման համար

13:48   19 հունիսի, 2018

Google-ի մշակողների ստեղծած նոր ծրագրային ապահովումը կարող է վերլուծել հիվանդի առողջական վիճակը եւ կանխատեսել ոչ միայն ռեմիսիայի, այլեւ մահվան հավանականությունը: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, այս կանխատեսումների ճշգրտությունը կազմում է 95 տոկոս:

Սպասվում է, որ նոր ծրագրային ապահովումը զգալիորեն կդյուրացնի բժիշկների աշխատանքը: Ուշագրավ է, որ դրա շնորհիվ հնարավոր է դարձել այնպիսի տվյալների վերլուծությունը, ինչպիսին են, օրինակ, բուժող բժշկի նշումները, անալիզների արդյունքները, նախկինում կատարված ախտորոշումները, հիվանդի էթնիկական պատկանելությունը:

Ծրագիրն արդեն լավ արդյունք է ցուցադրել՝ 19,9 տոկոս հավանականությամբ կանխատեսելով կրծքագեղձի քաղցկեղի ուշ փուլով հիվանդի մահը: Ըստ որում՝ բժիշկները մահվան ելքի հավանականությունը գնահատել էին 9,3 տոկոս: Քաղցկեղով հիվանդ կինը մահացել է 2 օր անց:



© NEWS.am Medicine