Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը

23:55   19 հունիսի, 2018

Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Այս մտքին են հանգել Քիլի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները, փոխանցում է MedicalXpress-ը:

Մասնագետները հիմնվել են ընտանեկան կարգավիճակի եւ մարդու առողջության միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ 1963-2015 թվականներին արված 34 խոշոր հետազոտությունների վրա: Ընդհանուր առմամբ, հետազոտության մեջ ընդգրկվել է մոտ 2 միլիոն կամավոր, որոնց միջին տարիքը 42-77 էր:

Պարզվել է, որ ամուսնալուծությունը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 25 տոկոսով, իսկ ինսուլտինը՝ 16 տոկոսով: Բացի այդ, նրանք, ովքեր երբեք ամուսնացած, ամուսնալուծված կամ այրի չեն եղել, ամուսնացածներից ավելի հաճախ են մահացել:

Գիտնականների կարծիքով՝ սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ամուսնացածները ժամանակին նկատում են առողջական խնդիրները եւ անմիջապես դիմում են բժշկի: Ընդ որում, առավելություն է նաեւ ավելի ամուր սոցիալական կապերի առկայությունը:



© NEWS.am Medicine