Շատակերությունից մահանալու վախը ստիպել է 180 կգ կշռող աղջկան երեք անգամ նվազեցնել քաշը (ֆոտո)

23:06   20 հունիսի, 2018

Անգլիայի Չեսթեր-լե-սթրիթ քաղաքի բնակչուհի Դոն Դոուսոնին շատակերությունից մահանալու վախը ստիպել է 114 կգ նիհարել, հաղորդում է Mirror-ը:

Երկու երեխաների մայրը խոստովանել է, որ առաջ օրական 8 հազար կալորիա էր օգտագործում եւ մոտ 182 կգ էր կշռում: Նրա օրաբաժնում առնվազն երկու գավաթ ալկոհոլ կար, բեկոնով 4 բուտերբրոդ եւ երկու լիտր գազավորված ըմպելիք:

Ավելորդ քաշի պատճառով 38-ամյա բրիտանուհու մոտ շաքարախտ էր առաջացել եւ անընդհատ ցավազրկողներ ընդունելու անհրաժեշտություն:

Նա որոշել էր նիհարել, երբ մահացել էր իր 61-ամյա հայրը: Մահվան պատճառը քաղցկեղն էր, որը Դոուսոնի կարծիքով ճարպակալումից էր առաջացել: Կինը վախեցել էր, որ իր անընդհատ ուտելու մոլուցքը նույնպես կարող է մահվան հանգեցնել:

Կինը մի քանի տարի շարունակ խիստ դիետա էր պահում՝ օրական 1800 կալորիայից ավել չօգտագործելով: Այժմ նա մոտ 67 կգ է կշռում եւ պլաստիկ վիրահատությունների շնորհիվ արդեն ազատվել է ավելորդ մաշկից:

Հունիսին հաղորդվում էր, թե ինչպես է նորզելանդացին, որը տառապում էր ավելորդ քաշից, իր հոմոսեքսուալության մասին ընտանիքին խոստովանելու վախից փորձում ուտելով իրեն մահվան հասցնել: Այնուամենայնիվ նա զարմիկին պատմել էր գաղտնիքը եւ պարզել, որ ոչ ոք դեմ չէ իր կողմնորոշմանը: Դա օգնել էր իրեն նիհարել, ինչի շնորհիվ նա 100 կգ էր կորցրել:

 

 



© NEWS.am Medicine