Սամվել Դանիելյանն արդեն իր աշխատասենյակում է. Կարծում եմ, իրավիճակը մոտ օրերս կհարթվի

18:46   21 հունիսի, 2018

Հայաստանի Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանն արդեն իր աշխատասենյակում է:

Հիշեցնենք, որ առավոտից Կենտրոնի աշխատակիցները փակել էին բուժհաստատության մուտքը՝ վշտացած այն հանգամանքով, որ ղեկավարի փոփոխության հարցով իրենց հետ չեն խորհրդակցել: Ավելին կողպված էր նաեւ տնօրենի աշխատասենյակը:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Դանիելյանը, ավելի ուշ եկել է արդեն նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, իրենք միասին զրուցել են աշխատակիցների հետ, ինչպես պահանջվում էր՝ ընդունում-հանձնում կատարելիս, եւ ինքը հույս ունի, որ մոտ օրերս իրավիճակը կհարթվի:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am Medicine