«Բարյացակամ մասնագիտությունները» հանգեցնում են էմոցիոնալ այրման

19:18   22 հունիսի, 2018

«Բարյացակամ մասնագիտությունները» հանգեցնում են էմոցիոնալ այրման։

Ամերիկացի սոցիոլոգ Արլի Ռասել Հոխշիլդի (Arlie Russell Hochschild) ուսումնասիրության համաձայն՝ իրական զգացմունքները թաքցնելը  կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու հոգեկան առողջության վրա: BBC News-ի փոխանցմամբ՝ խոսքն այն մասնագիտությունների մասին է, որոնք անմիջականորեն վերաբերում են բարյացակամության իմիտացիային եւ աշխատավայրում բացասական ապրումների թաքցմանը:

Այսպիսի էմոցիոնալ ջանքերը (այսինքն, դրական էմոցիոնալ կերպարի ստեղծումը) բնորոշ են մարդկանց հետ շփման հետ կապված գրեթե բոլոր մասնագիտություններին: Էմոցիոնալ այրման սինդրոմից ամենից շատ բողոքում են օդանավերի ուղեկցորդները, որոնք միշտ ստիպված են բարյացակամ մոտեցում ցուցաբերել ուղեւորների նկատմամբ: Այդպես, հույզերի ճնշումը հանգեցնում է սթրեսի եւ անհանգստության զարգացմանը:



© NEWS.am Medicine