Սուրճն օգտակար է սրտի համար. հետազոտություն

20:35   22 հունիսի, 2018

Սուրճի սիրահարներին լավ նորություն է սպասվում Դյուսելդորֆի Հենրիխ Հեյնեի անվան համալսարանի գիտնականներից: Ինչպես նշվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ, սուրճի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է սրտանոթային համակարգի բջիջները:

Ուսումնասիրությունների համաձայն՝ օրվա ընթացքում 4 բաժակ սուրճին համարժեք կոֆեինի ընդունումը դրական է ազդում անոթների ներսում առկա էնդոթելիալ բջիջների ֆունկցիայի վրա: Այս գործընթացում կարեւոր դեր է խաղում p27 սպիտակուցը, որը պաշտպանում է սրտի մկանները բջիջների մահից: Կոֆեինի մեկ այլ հատկությունն այն է, որ այն նպաստում է, որպեսզի p27-ն ակտիվորեն մտնի միտոքոնդրիաներ:

Ծեր եւ ճարպակալած կրծողների վրա անցկացված փորձերի ժամանակ պարզվել է, որ այն ակնհայտորեն նվազեցրել է սրտի վնասման վտանգը:

 



© NEWS.am Medicine