Արհեստական ինտելեկտը կարող է կանխատեսել քաղցկեղի զարգացումը

22:47   22 հունիսի, 2018

Արհեստական ինտելեկտը, որի մշակման մասին հայտարարել է Baidu ընկերությունը (Չինաստան), ունակ է կանխատեսել քաղցկեղի զարգացումը մարդու հյուսվածքների նկարներից։ Հետաքրքրական է, որ  նախնական թեստերում տեխնոլոգիան ցույց է տվել ավելի բարձր արդյունք, քան պրոֆեսիոնալ բժիշկ- պաթոլոգոանատոմը։ Հեղինակները դա կապում են այն բանի հետ, որ արհեստական ինտելեկտը կարող է միաժամանակ վերլուծել մի քանի պատկերներ, ընդ որում՝ ոչ միայն քաղցկեղի շրջանը, այլ նաեւ հարակից հյուսվածքները:

Ընկերությունը  տեխնոլոգիայի կոդը բաց հասանելիության է դրել, որը բոլոր ցանկացողներին թույլ կտա ոչ միայն օգտվել դրանից, այլ նաեւ կատարելագործել արհեստական ինտելեկտն՝ ավելի լայնամասշտաբ հետազոտություն անցկացնելով։



© NEWS.am Medicine