Վերջին 10 օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սնկից թունավորման 4 դեպք  

11:56   23 հունիսի, 2018

Վերջին 10 օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սնկից թունավորման 4 դեպք՝ 7 տուժածով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը։

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

Սնկից առաջացած թունավորումները ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամ է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուտինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարում: Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի, դրանից որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը:

 



© NEWS.am Medicine