Թիվ 19 պոլիկլինիկայի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում (ֆոտո)

11:58   25 հունիսի, 2018

Թիվ 19 պոլիկլինիկայի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետարանի «Ելք» դաշինքի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Բուժաշխատողները պահանջում են կոռումպացված տնօրենի հրաժարականը», – գրել է նա, հավելելով, որ  տնօրենի դեմ, ի դեպ, օրեր առաջ հարուցվել է քրեական գործ։

 



© NEWS.am Medicine