Չուտել լցնովի պաղպաղակ, հետևել բոլոր նորմերին. ԱՆ հորդորը՝ քաղաքացիներին և տնտեսվարողներին

18:03   25 հունիսի, 2018

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Այս առումով առողջապահության նախարարությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է ճշգրիտ կերպով պահպանել մթերքի պատրաստման և իրացման պայմանները, իսկ քաղաքացիներին՝ զերծ մնալ  արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող  սննդամթերքը (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք,  կրեմային հրուշակեղեն,  մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք,  կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն  և այլն)   բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերից գնելուց:

Առավել ռիսկային է  սննդամթերքի  բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում  սննդամթերքի մանրէային  երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների  և սննդային թունավորումների  առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

Վարակիչ հիվանդությունների նկատմամբ հատկապես ընկալունակ են երեխաները: Այդ պատճառով սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակներից խուսափելու համար ԱՆ-ն հորդորում է նախադպրոցական ուսումնական և երեխաների ամառային հանգստի կազմակերպման հաստատություններում ուժեղացնել հսկողությունը ՀՀ տարածքում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով սննդի ձեռք բերման, պատրաստման, պահպանման, իրացման պայմանների նկատմամբ, մասնավորապես՝ բացառել  առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումքի և սննդամթերքի օգտագործումը:

Հարկ է նաև ուժեղացնել հսկողությունը հանրային սննդի, սննդարդյունաբերական, առևտրի կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ սահմանված պահանջների նկատմամբ, հատկապես կաթի և կաթնամթերքի արտադրության ժամանակ՝ հումքի ընդունման, վերամշակման, կաթնամթերքի արտադրության, տեղափոխման, իրացման և պիտանելիության ժամկետերի առումով:

 

 



© NEWS.am Medicine