14:05 15 մայիսի, 2014Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվությունը կանաց մոտ ինֆարկտի առաջացումը կանխելու ավելի որոշիչ գործոն է, քան մնացած այլ գործոնները (ճարպակալություն, ծխել, բարձր ճնշում)։
Քուինսլենդ համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան 32000 ավստրալացի կանաց տվյալները եւ պարզել, որ 30-80 տարեկան կանանց շրջանում հանդիպող սիրտ-անոթային հիվանդությունների համար պատասխանատու հիմնական գործոնը ֆիզիկակակն ակտիվությունն է, հաղորդել է Newsmax Health-ը։
«Մենք պետք է ստիպենք բոլորին ավելի շատ շարժվել»,- ասել է հետազոտության ղեկավար, վարժությունների, ֆիզիկական ակտիվության եւ առողջության համալսարանական կենտրոնի տնօրեն Վենդի Բրաունը։ «Մոտավորապս 30 տարեկանից սկսած ֆիզիկական ակտիվության մակարդակը կտրուկ նվազում է։ Մենք պետք է անենք ամեն ինչ՝ այս ամենը կանխելու համար»։
Թեպետ հետազոտությունը անցկացվել է Ավստրալիայում՝ ամերիկացի կանայք պետք է հասկանան, որ ֆիզիկական ակտիվությունը ազդում է սրտային հիվանդությունների առաջացման վրա, ասել է Ամերիկյան սպորտի եւ սրտաբանության քոլեջի համանախագահ Մայքլ Սքոթթ Էմերին։
Հետազոտողները հաշվարկել են չորս հիմնական գործոն Ավստրալիայում սիրտ-անոթային հիվանդությունների համար՝ ավելորդ քաշ, ծխել, արյան բարձր ճնշում եւ ֆիզիկական ակտիվության բացակայություն։
Նրանք վերլուծել են, թե ինչպես կփոխվեր կնոջ առողջությունը, եթե ռիսկի ինչ-որ մի գործոն չլիներ. օրինակ,եթե ոչ ոք չծխեր կամ բոլորն ունենային մարմնի իդեալական կառուցվածք։
Ավելի երիտասարդ կանայք ավելի շատ են ծխել, ինչը նպաստել է, որ նարնցից 59%-ի մոտ առաջացել են սիրտ-անոթային հիվանդություններ։
Բայց 22-27 տարեկան կանանց շրջանում ծխողների թիվը նվազել է մինչեւ 28%, իսկ 73-78 տարեկանների շրջանում 5%, սակայն ֆիզիկական ակտիվության եւ արյան բարձր ճնշման գործոնները մշտապես ավելացել են բոլոր տարիքային խմբերում։
British Journal of Sports Medicine ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սկսած 30 - 90 տարեկան կանանց շրջանում ֆիզիկական քիչ ակտիվությունը համապատասխանել է սրտային հիվանդությունների ավելի բարձր մակարդակին, քան մեկ այլ գործոն։
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ եթե 30-90 տարեկան յուրաքանչյուր կին կարողանա ամեն օր 150 րոպե միջին ինտենսիվությամբ վարժություններ կատարել, ապա միայն Ավստրալիայում միջին եւ տարեց հասակի ավելի քան 2000 կնոջ կյանք կարելի է փրկել։
Բրաունը նշել է, որ վարությունների տեսակը կապ չունի, պարզապես անհրաժեշտ է, որ կինը ֆիզիկապես ավելի ակտիվ լինի։
«Աերոբիկական վարժությունները եւ ակտիվությունը շատ կարեւոր են սիրտ-անոթային եւ մետաբոլիկ առողջության համար, իսկ ուժային մարզանքները շատ կարեւոր են մկանային համակարգի համար»,- ասել է նա։