Ոչ կաթնային ըմպելիքները կարող են վտանգավոր լինել նորածինների համար

10:49   28 հունիսի, 2018

Ոչ կաթնային, առանց լակտոզայի ըմպելիքները որպես այլընտրանք կովի կաթին, որոնք պարունակում են նուշ, շագանակ, բրինձ կամ սոյա, խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության տալ երեխաներին. մայրական կաթի փոխարեն նման մթերքների կամ  հատուկ խառնուրդների օգտագործումը կարող է վտանգավոր լինել եւ հյուծվածության եւ անգամ մահվան հասցնել: Այս մասին նշվում է Acta Paediatrica ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Էլեկտրոնային հարցաթերթիկը, որը լրացրել են ֆրանցիացի 310 մանկաբույժները, 2005-2015 թվականների ժամանակահատվածում հայտնաբերել է 34 երեխա (միջին տարիքը՝ 9 ամսական), որոնց մոտ լուրջ առողջական խնդիրներ են ծագել ընկույզի կամ սոյայի կաթի օգտագործման պատճառով:

Այս երեխաների ծնողները, որոնք նախապես չեն դիմել բժշկական օգնության, կաթնային ըմպելիքներից անցել են ոչ կաթնայինի, քանի որ կարծել են, որ երեխաները չեն ընդունում կովի կաթը:

Նորածինների մեկ երրորդի մոտ սպիտակուցակալորիական անբավարարություն է հայտնաբերվել:

Hôpital Trousseau-ից ուսումնասիրության ղեկավար բժիշկ Ջուլի Լելմալը նշել է նաեւ մի շարք խնդիրներ, որոնք կարող են առաջանալ ոչ կաթնային ըմպելքիներ օգտագործելու դեպքում.

Գիտնականնների տվյալներով, առնվազն մեկ երեխա մահացել է  «շագանակի ըմպելիքի օգտագործումից առաջացած սննդային բարդություններից»:

Մտահոգված գիտնականները պնդում են, որ ոչ կաթնային ըմպելիքների վրա պետք է անպայման զգուշացում լինի, որ փոքր երեխաները չպետք է այն օգատգործեն:



© NEWS.am Medicine