Ինչպես դիմակայել շոգին (ինֆոգրաֆիկ)

10:16   2 հուլիսի, 2018

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը պատրաստել է ինֆոգրաֆիկ՝ մի քանի խորհուրդներով այն մասին, թե ինչպես է կարելի դիմակայել ամռան շոգին:

Մասնավորապես, խորհուրդ է տրվում սովորականից շատ հեղուկներ օգտագործել, ալկոհոլը չչարաշահել, շատ միրգ եւ բանջարեղեն օգտագործել, ցերեկային շոգ ժամերին պառկել, խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, հաճախակի ցնցուղ ընդունել, բաց գույնի շորեր կրել եւ լավ օդափոխվող տարածքում մնալ:



© NEWS.am Medicine