D վիտամինի պակասը կարող է վնասել ուղեղը

16:25   6 դեկտեմբերի, 2013

D վիտամինի պակասը կարող է առաջացնել բացասական երեւույթներ մարդկային ուղեղում. այն ազդում է կոգնիտիվ ֆունկցիայի վրա եւ առաջացնում է սթրեսային վիճակ, ասվում է նոր հետազոտութղունում, որը հրապարակվել է Free Radical Biology and Medicine պարբերականում։

Հետազոտույան ընթացքում առնետներին բավականին երկար ժամանակ կերակրել են D վիտամինի ցածր պարունակությամբ սնունդով, ինչի հետեւանքով նրանց ուղեղը ախտահարվել է ազատ ռադիկալներով, եւ նրանք թույլ էին արձագանքում ճանաչողական ֆունկցիաները ստուգող թեստերին, ի տարբերություն մկների, ում նորմալ սնունդ էին տալիս, գրում է Fox News-ը, հղում կատարելով Medical News Today-ին:

Հետազոտողները նաեւ բացահայտեցին, ու վիտամին D-ի պակաս  ունեցող մկների մոտ բավականին բարձր է եղել ուղեղի այլ սպիտակուցների մակարդակը, ինչը նպաստել է  ազոտի ռեակտիվ տեսակներով պայմանավորված ուժեղ սթրեսին:

Թեպետ հետազոտությունը անցկացվել է կրծողների վրա,գիտնականները կարծում են, որ D վիտամինի անբավարարությունն աճում է ԱՄՆ-ում, եւ չի կարելի անտեսել այդ երեւույթի բացասական ազդեցությունը տարեց մարդկանց վրա:

«Արյան մեջ D վիտամինի բավարար մակարդակն անհրաժեշտ է ուղեղում ազատ ռադիկալների առաջացման եւ հաջորդող վնասակար հետեւանքների  կանխարգելման համար », - ասաց  հետազոտության առաջատար հեղինակ, Մեծ Բրիտանիայի Թաղանթային գիտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալլան Բաթերֆիլդն։



© NEWS.am Medicine