Նեղ կիսավարտիքը բացասական ազդեցություն ունի տղամարդկանց պտղաբերության վրա

20:29   5 հուլիսի, 2018

Հեծանիվ վարելու համար նեղ կիսավարտիքը բացասաբար են ազդում տղամարդկանց պտղաբերության վրա, դրանք կարող են նվազեցնել սերմնահեղուկի քանակությունը եւ դրա որակը, պնդում է արհեստական բեղմնավորման մասնագետ Իզաբել Թրեյնորը:

Բանն այն է, որ նեղ անդրավարտիքով ամորձիները տաքանում են, ինչը, իհարկե, բացասաբար է ազդում սերմնահեղուկի որակի վրա: Հետեւաբար, տղամարդիկ, ովքեր որոշել են երեխա ունենալ, խորհուրդ է տրվում լայն հագուստ կրել, իսկ հեծանվորդներին՝ հրաժարվել նեղ հագուստից եւ մարզվել լայն ներքնազգեստով եւ շորտով:

Արդյունավետ կերպով սերմնաբջիջներ արտադրելու համար ամորձիները պետք է մի քանի ջերմաստիճանով ավելի սառը լինեն, քան՝ ողջ մարմինը: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կարող է ազդել սերմնահեղուկի ձեւի, արագության եւ քանակության վրա: Բացի այդ, պարզվել է, որ նեղ ջինսերը կարող են նվազեցնել սերմնահեղուկի որակը:

 



© NEWS.am Medicine