Երեւանում մի քանի հիվանդանոց ամբողջ երկրին է սպասարկում. Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց

12:21   5 հուլիսի, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք է, որ ամբողջ առողջապահական համակարգը կենտրոնացած է մայրաքաղաքում, մինչդեռ մարզերի հիվանդանոցները կիսադատարակ են։

Այսօր՝ հուլիսի 5-ին Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով առողջապահական ոլորտի խնդիրներին Նիկոլ Փաշինյանը նշեց. «Երեւանում մի քանի հիվանդանոց ամբողջ երկրին է սպասարկում, իսկ մարզերի հիվանդանոցները կիսադատարակ են։ Մարդիկ բուժօգնություն ստանալու համար մարզից հասնում են Երեւան, քանի որ մասնագետ չկա, իսկ մասնագետն էլ մարզ չի գնում աշխատելու, որովհետեւ համապատասխան չեն վճարվում»։



© NEWS.am Medicine