Ընդհանուր անեսթեզիայի տակ մարդկանցից շատերի գիտակցությունը սթափ է մնում. հետազոտություն

11:57   6 հուլիսի, 2018

Մարդկանցից շատերը, գտնվելով ընդհանուր անեսթեզիայի տակ, սթափ գիտակցության մեջ են մնում. հիվանդներից 50 տոկոսին անեսթեզիա ներարկելուց հետո կարելի է հեշտությամբ արթնացնել բարձր ձայնով կամ հպմամբ: Ընդհանուր անեսթեզիայի տակ գտնվողներից 42 տոկոսին կարելի է գիտակցության վերադարձնել: Եվ չնայած հիվանդները ցավ չեն զգում, նրանց ուղեղը հետեւում է բոլոր գործողություններին: Այս մասին հայտնում են University of Turku-ի (Ֆինլանդիա) գիտնականները:

Հետազոտության համաձայն՝ որոշ մարդկանց կարող են երկսթրեսի ենթարկել վիրահատարանում տարբեր ձայները: Ինչպես հայտնի է դարձել, մյուսները հիշում են անգամ վիրահատության առանձին պահերը: Գրեթե բոլոր հիվանդները հայտնում են իրականությանը միախառնված քնի նման վիճակի մասին:

Գիտնականները վերլուծել են 47 առողջ մարդկանց վիճակը, որոնց սեդատիվ միջոց են տվել (դեկսմեդետոմիդին) կամ ընդհանուր անեսթեզիա (պրոպոֆոլ): Միջոցների խտությունն աստիճանաբար մեծացրել են: Մարդկանց հասցրել են այն վիճակին, երբ նրանք քնել են եւ դադարել բժիշկներին պատասխանել: Այնուհետեւ մասնագետները փորձել են կամավորներին զգայունության բերել՝ զուգահեռ գրանցելով ուղեղի ակտիվությունը: Օրինակ՝ կամավորների համար անհեթեթ նախադասություններով կամ ձայներով ձայնագրություններ են միացրել:

Ուղեղի ակտիվության վելուծությունը ցույց է տվել, որր մարդը, չնայած գտնվում է անեսթեզիայի տակ, հայտնվում է խորը քնի եւ գիտակցման միջեւ եղած վիճակում: Սեդատիվ դեղամիջոց ստացած մարդիկ արտահայտություններ են լսել եւ փորձել դրանք հասկանալ, իսկ պրոպոֆոլ ստացած մարդիկ շարունակել են քնած մնալ: Բայց երբ միացվել են տհաճ ձայներ, դրանց արձագանքել են բոլոր մարդիկ: Նրանց ուղեղը մտապահել է այդ ձայները՝ մարդիկ դրանց արագ արձագանքել են հետագայում լսելիս:

Ըստ էության, անեսթեզիան մարդուն ուղղակի շրջակա միջավայրից անջատում է: Նույնիսկ եթե նա ամբողջությամբ չի գիտակցում, նրա ուղեղը շարունակում է վերլուծել շուրջը տեղի ունեցող ամեն ինչ:



© NEWS.am Medicine