Կարինե Աթայանն ազատվել է Արցախի առողջապահության նախարարի պաշտոնից

20:12   6 հուլիսի, 2018

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին նրա գործունեության համար:



© NEWS.am Medicine