Մարիխուանան գրեթե չի օգնում քրոնիկ ցավերի դեպքում. հետազոտություն

22:00   8 հուլիսի, 2018

Օնկոլոգիական հիվանդություններով տառապող բազմաթիվ մարդի այն երկրներում, որտեղ մարիխուանան բժշկական նպատակներով օրինականացվել է, դիմում են բուսական այդ թմրանյութի օգնությանը՝ քրոնիկ ցավերից ազատվելու համար: Սակայն, հետազոտությունների համաձայն, հիմք չկա ենթադրելու, որ մարիխուանան նվազեցնում է այլ՝ ոչ օնկոլոգիական հիվանդություններ ունեցողներին:

University of New South Wales Sydney-ի գիտնականները չորս տարի շարունակ հետեւել են ավելի քան 1500 հիվանդների, որոնք ցավեր եւ տագնապ են ունեցել եւ մարիխուանա են օգտագործել: Մեկ այլ խումբ էլ մարիխուանա չի օգտագործել:

Պարզվել է, որ բժիշկները քրոնիկ ցավեր ունեցող որոշ հիվանդների ստիպված են եղել ափիոնային ցավազրկողներ նշանակել՝ չնայած մարիխուանայի հրաշագործ ազդեցության մասին հավաստումներին: Այսպիսով, մարիխուանան առանձնապես արդյունավետ չէ քրոնիկ ցավերի դեմ պայքարում:

Ավելին, մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ մարիխուանա օգտագործող մարդիկ ավելի շատ ափիոնային ցավազրկողների կարիք ունեն, քանի որ նրանք ավելի սուր են զգում ցավը, քան մարիխուանա չօգտագործող հիվանդները:



© NEWS.am Medicine