Գիտնականները վիրակապ են ստեղծել, որը կարգավորում է վերքերի ապաքինման պրոցեսը

17:52   11 հուլիսի, 2018

Գիտնականները վիրակապ են ստեղծել, որը կարգավորում է վերքերի ապաքինման պրոցեսը:

Ինչպես հայտնում է NCBI-ն, վերքերի ապաքինումը վերահսկվում է ջերմաստիճանի հատուկ հաղորդիչների շնորհիվ: Բացի այդ՝ վիրակապը հատուկ համակարգ ունի, որն անհրաժեշտության դեպքում վերքի վրա դեղամիջոցի լրացուցիչ չափաքանակ է դնում: Իրական ժամանակի ռեժիմում ախտորոշումն իրականացնում է բուժող բժշկի ծրագրավորած պրոցեսորը:

Մասնագետները հույս ունեն, որ նոր վիրակապը կնպաստի քրոնիկական վերքերի բուժմանը:



© NEWS.am Medicine