Մեզ բժշկական օմբուդսմենի առանձին ինստիտուտ պետք չէ. Արսեն Թորոսյան

22:52   11 հուլիսի, 2018

Մեզ բժշկական օմբուդսմենի առանձին ինստիտուտ պետք չէ: Եթե որեւէ հաստատությունում խախտվում են մարդու իրավունքները, դրանով կարող է զբաղվել Մարդու իրավունքների պաշտպանը: Ամերիկյան համալսարանում այսօր՝ հուլիսի 11-ին առողջապահական ոլորտի խնդիրների քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմում կարելի է առողջապահության իրավունքի հատուկ բաժին բացել եւ առողջապահության բյուջեից լրացուցիչ միջոցներ չծախսել, ինչպես նախատեսում էր անել նախորդ կառավարությունը:

«Պետք է բժշկական օմբուդսմեն լիներ՝ տնտեսական օմբուդսմենի նման, որի համար պետք էր վճարել, եւ այդ որոշումներն էլ հնարավոր չէր լինելու վիճարկել դատարանում»,- հիշեցրեց նա:

 



© NEWS.am Medicine