Հաջորդ տարի առողջապահության բյուջեն աճելու է․ նախարար

23:19   11 հուլիսի, 2018

Հաջորդ տարի առողջապահությանը հատկացվող միջոցները կաճեն բացարձակ արժեքով։ Այս մասին հուլիսի 11-ին Ամերիկյան համալսարանում առողջապահության ոլորտի խնդիրների քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Սակայն, Արսեն Թորոսյանի խոսքով, ՀՆԱ-ի տոկոսային արտահայտությամբ այդ ցուցանիշն ավելի ցածր է լինելու, քան նախորդ տարիներին, քանի որ ՀՆԱ-ն ավելի արագ է աճում, քան աճում են հատկացումները։ «Այսինքն մի կողմից լավ է, որ բացարձակ թիվն աճում է, ու մենք կարող ենք ավելացնել մեր ծախսերը։ Բայց մյուս կողմից էլ ՀՆԱ-ի տոկոսը նվազում է, ու ես մշտապես թմբկահարում  եմ այդ հարցը։ Բայց հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի»,- ասել է նա։



© NEWS.am Medicine