Ամերիկուհու Ֆրեդ անունով առանց մատների ձեռքը դարձել է Instagram-ի աստղը (ֆոտո)

13:22   13 հուլիսի, 2018

ԱՄՆ-ում 16-ամյա Հեյլի Գարդները Instagram-ում էջ է ստեղծել սեփական ձեռքի համար, որն ապրում է իր կյանքով եւ դրա մասին պատմում բաժանորդներին: Աղջկա ձեռքն արտասովոր է՝ այն մատներ չունի: Այս յուրահատկությունը Հեյլին ստեղծագործաբար վերաիմաստավորել է եւ նոր աշխարհ ստեղծել, որում նրա ձեռքը դարձել է մարդկանց ուրախացնող գլխավոր հերոսը, հայտնում է Daily Mail-ը:

Հեյլիի ձախ ձեռքը ամիոտիկ պրկման պատճառով (Սիմոնարտի համախտանիշ) թերզարգացած է, աղջիկը ծնվել է առանց մատների: Հեյլին մոր շնորհիվ սովորել է ընդունել իր յուրահատկությունը եւ չվախենալ ձեռքը մարդկանց ցույց տալ:

«Իսկապես մայրս շատ բան է արել դրա համար, երբ մեծանում էի: Նա ինձ համոզել է ձեռքիցս չվախենալ եւ դադարել այն թաքցնել»,- խոստովանել է Հեյլին:

Մանկության տարիներին աղջիկը ձեռքին հաճախ է դեմքեր նկարել, իսկ պատանեկության շրջանում Ֆրեդի համար, այդպես է նա անվանել ստեղծած հերոսին, Instagram-ում էջ է ստեղծել եւ սկսել մարդկանց ուրախացնել՝ զվարճալի լուսանկարներ հրապարակելով դրական կարգախոսներով:

«Երբ փոքր էի եւ ձանձրանում էի, սկսեցի ինձ ուրախացնել՝ ձեռքս նկարելով: Ես ձեռքիս դեմքեր էի նկարում, քանի որ իմ մատը քթի նման էր, իսկ մյուսները՝ իրոկեզի»,- պատմել է աշակերտուհին:

«Ֆրեդը բոլորին ասում է՝ թող ձեր խնդիրները չքանան՝ ինչպես օճառի պղպջակները»,- գրում է աղջիկը:



© NEWS.am Medicine