Գիտնականները գտել են տղամարդկանց մոտ առանձնապես վտանգավոր քաղցկեղի պատճառը

23:34   13 հուլիսի, 2018

Գիտնականները մուտացիա են հայտնաբերել, որը նպաստում է չարորակ ուռուցքների ագրեսիվ տեսակի զարգացմանը, որը կոչվում է շագանակագեղձի կաստրացիոն-ռեզիստենտ քաղցկեղ: Քարդիֆի համալսարանի գիտնականների հետազոտության մասին նշված է MedicaXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղով հիվանդները սկզբնական շրջանում լավ են արձագանքում հորմոնալ թերապիային, որի դեպքում նվազում է արական սեռական հորմոնների խտությունը: Սակայն հետագայում՝ մոտ 2-3 տարի անց, գրեթե բոլոր հիվանդների մոտ զարգանում է կաստրացիոն-ռեզիստենտ ուռուցք, որը չի կարող բուժվել, չնայած տեստոստերոնի ցածր մակարդակին:

Գիտնականները պարզել են, որ շագանակագեղձի բջիջներում PIK3CA գենին առնչվող մուտացիան նպաստում է քաղցկեղի ագրեսիվ տեսակի զարգացմանը: PIK3CA գենը ծածկագրում է սպիտակուցը, որը ֆոսֆոինոզիտիդ-3-կինազա (PI3K) ֆերմենտի ենթամիավորն է, մասնակցում է բջիջների աճի, կիսման պրոցեսին եւ ապոպտոզից (բջջային մահը ծրագրավորող) հեռանալուն: Մեկ այլ՝ PTEN գենը պատասխանատու է PI3K-ի ակտիվացման արգելափակման համար, եւ դրանում մուտացիաները նույնպես ուռուցքների աճ են առաջացնում:



© NEWS.am Medicine