Ծխախոտի ինչպիսի՞ քանակությունն է սրտի համար վտանգավոր

20:53   14 հուլիսի, 2018

Նորվեգիայից գիտնականները հաշվարկել են, թե ծխած ծխախոտի ինչպիսի քանակությունն է սրտի վրա շատ վատ ազդում: Դրա համար ստիպված էին համեմատել նախկինում հրապարակված 29 գիտական աշխատությունների արդյունքները: Նրանք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են European Journal of Preventive Cardiology-ում:

Գիտնականները սկզբում լրացուցիչ պարզել են, որ ծխելու պատճառով զգալիորեն աճում է նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման հավանականությունը: Առաջանում շողացող առիթմիա, որը մահվան վտանգը 2 անգամ մեծացնում է:

Դրանից հետո նրանք վերցրել են 677 հազար մարդկանց տվյաներով նախորդ տարիների հետազոտությունները, վերլուծել իրենց գործընկերների գիտական աշխատությունները եւ հանգել այն եզրակացության, որ նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման վտանգը ուղիղ համեմատական է մարդու ծխած ծխախոտի քանակությանը:

Օրինակ՝ նրանք, ովքեր սահմանափակվում են օրական 5 ծխախոտով, շողացող առիթմիայի առաջացման հավանականությունն աճում է 9 տոկոսով: Սակայն արդեն 10 ծխախոտը այս հավանականությունը մեծացնում է 17 տոկոսով: Մեկ տուփ ծխախոտի դեպքում այս ցուցանիշն աճում է միանգամից 32 տոկոսով:



© NEWS.am Medicine