D վիտամինը դեմենցիայից չի պաշտպանում. հետազոտություն

12:11   15 հուլիսի, 2018

Նախկինում ընդունված կարծիք կար, որ D վիտամինն օգնում է պահպանել ուղեղի առողջությունը եւ նվազեցնում է դեմենցիայի զարգացման հավանականությունը: Սակայն University of Adelaide-ի (Ավստրալիա) գիտնականները հերքել են այս պնդումը: Նրանք վերլուծել են 73 հետազոտությունների տվյալները եւ եկել այն եզրահանգման, որ D վիտամինը ուղեղի վրա ազդեցություն չի գործում:

Հետազոտողները նշում են, որ D վիտամինը, անկախ ուղեղի վրա իր ազդեցությունից, օրգանիզմին անհրաժեշտ է: Այս նյութն ապահովում է կալցիումի եւ ֆոսֆորի ներծծումը, ինչպես նաեւ մասնակցում է մի քանի այլ կենսաբանական պրոցեսների: Սակայն D վիտամինը բացարձակապես անօգուտ է կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների կանխարգելման եւ բուժման համար:

Ավելին՝ վերջերս գիտնականները պարզել են, որ վիտամինը տղամարդկանց եւ կանանց մոտ լիբիդոն բարձրացնում է: Այս արդյունքը, հավանաբար, տեղի է ունենում նյարդային համակարգի վրա վիտամինի ազդեցության եւ ընդհանուր ամրապնդող հատկությունների հաշվին:



© NEWS.am Medicine