Բժշկին մեղավոր են ճանաչել ոչ ավանդական մեթոդներով դիաբետի բուժումից հետո սեփական երեխայի մահվան մեջ

15:43   16 հուլիսի, 2018

Բժշկին մեղավոր են ճանաչել ոչ ավանդական մեթոդներով դիաբետի բուժումից հետո սեփական երեխայի մահվան մեջ:

Սանկտ Պետերբուրգում դատարանի առջեւ է կանգնել մանկաբույժ Իրինա Ստրաշինսկայան: Նրա 11-ամյա որդու՝ Յարոսլավի մոտ դիաբետ էին ախտորոշել, եւ բժիշկները նրան ինսուլինի ներարկումներ էին նշանակել: Սակայն Իրինան որդուն տարել է Յարոսլավլ, որտեղ փորձել է երեխային բուժել այնպիսի ոչ ավանդական մեթոդներով, ինչպիսին են մերսումները, շնչառական մարզանքները եւ արեւելյան պրակտիկան: Արդյունքում երեխան 3 օր հետո մահացել է ինսուլինային բացարձակ անբավարարութան պատճառով:

Իրինան դատարանի առջեւ է կանգնել «Անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով: Նա դատապարտվել է 10 ամսվա ուղղիչ աշխատանքների:



© NEWS.am Medicine