72-ամյա ֆրանսուհին ծակել է աղիքները հաբերի տուփը կուլ տալով (ֆոտո)

23:27   16 հուլիսի, 2018

72-ամյա ֆրանսուհին չորս տեղում ծակել է աղիքները՝ ալերգիայի դեմ իր հաբերի տուփի մի մասը կուլ տալուց հետո:

Վիրաբույժները ստիպված էին հեռացնել կնոջ աղիքների 30 սմ հատվածը, երբ սկանը ցույց էր տվել որ տուփի սուր եզրերը ծակել են նրա օրգանը: Ստամոքսի սուր ցավերը ստիպել էին կնոջը դիմել բժշկի: Ճարպակալությամբ տառապող կինը բժիշկներին հայտնել էր, որ անհարմարության հետ պայքարել է մոտ 15 օր:

Բժիշկները մի քանի թեստ են անցկացրել՝ նախքան կնոջը համակարգչային տոմոգրաֆիայի ուղարկելը եւ ստամոքսը ստուգելը: Այնուհետեւ նրանք ֆրանսուհում վիրահատության են ուղարկել:

Վիրաբույժները կնոջ աղիքների մեջ 5 միլիմետրանոց անցքեր են հայտնաբերել: Հեռացված 30 սանտիմետրանոց հատվածում բժիշկները պլաստիկ օտար մարմին էին գտել:

Հաղորդվում է, որ կինն արագ վերականգնվել է եւ վիրահատությունից վեց օր անց դուրս է գրվել հիվանդանոցից:

Դոկտոր Ալարին եւ նրա գործընկերները զեկույցում գրել են. «Օտար մարմիններ կուլ տալը հատուկ է երեխաներին: Ընդհանուր առմամբ, նման դեպքերը հիմնականում կապված են տեսողության հետ խնդիրների, մտավոր թերությունների եւ հոգեկան շեղումների կամ ճանաչողական խանգարումների դեմքում»:

Նրանք հավելել են, որ «կանխամտածված կուլ տալը սովորաբար նկատվում է հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների կամ ինքնասպանության փորձերի ժամանակ»:



© NEWS.am Medicine