Հետվնասվածքային խանգարման ժամանակ թթվածնային քաղցը կփոխարինի դեղերին

16:14   18 հուլիսի, 2018

Չափավոր դոզաներով թթվածնային քաղցը կարող է դեղերին փոխարինել հետվնասվածքային սթրեսային խանգարումների դեպքում (ՀՎՍԽ): Այս մասին նշված է ռուս գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Applied Physiology ամսագրում:

Գիտնականների կարծիքով՝ սթրեսային հիվանդությունների ոչ դեղորայքային բուժումը բազմախոստումնալից է, քանի դեղամիջոցները մի շարք հակացուցումներ եւ կողմնակի էֆեկտներ ունեն: Այս հետազոտությունը հաստատել է այն վարկածը, որ ընդմիջվող հիպոքսիան (IHC) փորձարկվող ՀՎՍԽ-ից հետո բարելավում է վարքագծային, կենսաքիմիական եւ կազմաբանական նշանները:

Առնետների մոտ հետվնասվածքային սթրեսային խանգարում են առաջացրել «սթրես գիշատչից» մոդելի միջոցով: Այս նպատակով առնետների վրա ներգործել են կատվի մեզի միջոցով: Փորձից հետո առնետներին տեղավորել են խցիկի մեջ, որի տեղադրության բարձրությունն աստիճանաբար մեծացրել են 1000 մետրից մինչեւ 4000 մետր: Արդյունքում IHC-ը առնետների մոտ թեթեւացրել է ինչպես ՀՎՍԽ վարքագծային, այնպես էլ մակերիկամների կեղեւի դիստրոֆիայի կազմաբանական նշանները:



© NEWS.am Medicine