Լաբորատորիա՝ տանը, դրսում կամ աշխատավայրում. «Աստղիկ» ԲԿ-ն «տնային կանչ» շուրջօրյա ծառայություն ունի

19:06   19 հուլիսի, 2018

«Աստղիկ» բժշկական կենտրոնն արդեն «տնային կանչ» շուրջօրյա ծառայություն ունի: Ծառայությունը նրանց համար է, ովքեր խուսափում են բուժհաստատություններ այցելել, ժամանակ չունեն կամ պարզապես նախընտրում են իրենց տան հարմարավետ պայմանները:

Տանը, դրսում կամ աշխատավայրում զանգի մեկ կոճակով հնարավոր է միանալ «Աստղիկ» ԲԿ-ի լաբորատոր հետազոտությունների տնային կանչ ծառայությանը, եւ կենտրոնի մասնագետները, անկախ պացիենտի գտնվելու վայրից, կայցելեն եւ կվերցնեն բժշկական անալիզի համար անհրաժեշտ նյութերը:

Հետազոտությունների պատասխանները ԲԿ-ի մասնագետներ կուղարկեն պացիենտի էլեկտրոնային հասցեին:

Շուրջօրյա այս ծառայությունից օգտվելու համար կարելի է զանգահարել (011) 66 77 88 հեռախոսահամարով:

 

 

 



© NEWS.am Medicine