Վիտամին B-ն կարող է արգելափակել դիաբետի դեմ դեղամիջոցների կողմնակի էֆեկտները

10:47   20 հուլիսի, 2018

University of Penssylvania եւ Syracuse University համալսարանների գիտնականները 2-րդ տիպի դիաբետի դեմ դեղամիջոցների կողմնակի էֆեկտները հաղթահարելու նոր միջոց են հայտնաբերել՝ դրա համար նրանք առաջարկում են այդ դեղամիջոցների հետ միասին ընդունել B12 վիտամին։

2-րդ տիպի դիաբետի դեմ դեղամիջոցները հիվանդների գրեթե կեսի մոտ առաջացնում են սրտխառնոց ու փսխում, ինչը շատերին ստիպում է հրաժարվել թերապիայից։ Դա իհարկե շատ վտանգավոր է, քանի որ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին։

Գիտնականները առաջարկել են մոդիֆիկացնել դեղամիջոցը՝ գործածելով վիտամին։ Պարզվել է, որ գլյուկոագոնոնման պեպտիդ 1-ի (ստիպում է, որ մարմինն ավելի շատ ինսուլին արտադրի) համադրությունը վիտամին B12-ի հետ ցնցող արդյունք է տալիս, այն թույլ է տալիս փորձին մասնակցող կենդանիների մոտ կրճատել սրտխառնոցը 78 տոկոսով (սովորական դեղամիջոցն ընդունող կենդանիների մոտ 90 տոկոսը սրտխառնոց ուներ, մինչդեռ մոդիֆիկացված դեղամիջոց ընդունածների ընդամենը 12 տոկոսն ուներ սրտխառնոց)։ Վիտամինը կանգնեցնում էր ուղեղի այն մասին ակտիվությունը, որը պատասխանատու է սրտխառնոցի առաջացման համար։



© NEWS.am Medicine