Եթե ցանկանում եք նիհարել, անհրաժեշտ է փոխել մտածելակերպը. ուտելիքի համի մասին մտածելու փոխարեն, անհրաժեշտ է մտածել, թե այն որքանով է օգտակար: Այս մասին հայտնում են University of Tübingen-ի (Գերմանիա) գիտնականները:
Նրանց հետազոտության համաձայն՝ մարդիկ ավելի քիչ կալորիա են օգտագործում, եթե մտածում են, թե այս կամ այն սնունդն ինչպես է ազդում իրենց օրգանիզմի վրա: Ավելին՝ եթե մարդիկ կենտրոնանում են ճաշատեսակի սննդային արժեքավորության վրա, այլ ոչ թե համի, նրանք ավելի քիչ քանակությամբ սնունդ են ընտրում: Իսկ եթե մտածեն համի եւ հաճույքի մասին, ուղեղն ավելորդ կգրգռվի, ինչը կբերի շատ ուտելուն, նշում են մասնագետները:
Նրանց տվյալներով՝ գեր մարդկանց ուղեղն ընդհանրապես ուտելու ժամանակ յուրահատուկ է արձագանքում: Այն բնազդաբար ավելի շատ չափաքանակ է ընտրում: Իհարկե, առողջության մասին մտքերն, այնուամենայնիվ, թույլ են տալիս վերահսկել գործածվող սնունդի ծավալը: Նման տրամադրվածությունն ակտիվացնում է ուղեղի նախաճակատային կեղեւը՝ գոտի, որը կապված է ինքնավերահսկման եւ սնունդի գործածման հետագա ծրագրման հետ:
Մինչդեռ երբ մարդը կենտրոնանում է այն մտքի վրա, որ ուտելիքը հաճույք է, միշտ ավելի շատ չափաքանակ է ընտրում: Իսկ ուղեղը ցուցադրում է սնունդի տեսքով պագեւատրման ավելի ակտիվ ռեակցիա: Նման մտածողությունը կարող է նաեւ բթացնել կուշտ լինելու զգացումը: