Նիհարելու հաբերի հետեւանքով Չինաստանի բնակչուհին կրկնակի գիրացել է

11:40   23 հուլիսի, 2018

Նիհարելու հաբերի հետեւանքով Չինաստանի բնակչուհին կրկնակի գիրացել է: Ըստ որում, ինչպես հայտնում է Chengdu Business Daily-ն, նիհարելու մեթոդների վրա երիտասարդ կինը 200 հազար յուան է ծախսել:

Աղջիկն առաջին անգամ որոշել է նիհարելու հաբերը փորձել 18 տարեկանում: Ուշագրավ է, որ այդ ժամանակ նա 45 կգ էր կշռում: Նիհարելու հավելումների գովազդը նա հեռուստացույցով է տեսել:

Մինչդեռ երիտասարդ աղջիկը բախվել է տարօրինակ օրինաչափության. հենց դադարեցնում էր պատրաստուկներն ընդունել, նրա քաշը ոչ միայն նախնական ցուցանիշներին էր վերադառնում, այլեւ հետագայում մեծանում էր:

Դրա պատճառով նա սկսել է այլ հավելումներ ընդունել, սակայն ամեն անգամ բախվել է նույն իրավիճակին: Արդյունքում՝ 7 տարի հետո նրա քաշը կրկնակի մեծացել է եւ կազմել 90 կգ: Դրանից բացի, պատրաստուկները բացասական ազդեցություն են ունեցել լյարդի վրա:

Չինուհին ստիպված է եղել համաձայնվել ստամոքսի ծավալի փոքրացման վիրահատությանը:

Բժիշկների կարծիքով՝ գիրանալու հիմնական պատճառն իսկապես հատկապես նիհարելու պատրաստուկներն էին: Դրանք մի կողմից ախորժակը ճնշել են եւ ունեցել թուլացնող էֆեկտ, բայց միեւնույն ժամանակ, բացասաբար են ազդել երիտասարդ կնոջ սննդային սովորությունների վրա:



© NEWS.am Medicine