Արհեստական քացրացված ըմպելիքները քաղցկեղից կփրկեն

18:40   23 հուլիսի, 2018

Արհեստական քաղցրացված ըմպելիքները կարող են զգալիորեն նվազեցնել ինչպես ուղիղի աղիի քաղցկեղի հետեւանքով մահացությունը, այնպես էլ ռեցիդիվի հավանականությունը: Այս մասին նշված է Յելի համալսարանի ուռուցքաբանների հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLOS One ամսագրում:

Հետազոտության ընթացքում հետեւել են 1018 հիվանդների առողջական վիճակին, որոնց մոտ ախտորոշվել էր 3-րդ փուլում գտնվող ուղիղ աղիի քաղցկեղ: Ուշադրությունը, մասնավորապես, կենտրոնացվել է չարորակ ուռուցքներով հիվանդների սննդակարգի վրա: Պարզվել է, որ նրանք, ովքեր ամեն օր օգտագործել են ոչ պակաս 12 ունցիա (350 մլ) արհեստական քաղցրացված ըմպելիքներ, ուռուցքի ռեցիդիվից մահվան հավանականությունը 46 տոկոսով նվազել է:

Բացի այդ՝ սովորական, շաքար պարունակող ըմպելիքների փոխարինումը արհեստական քաղցրացված ըմպելիքներով մահացությունը, ինչպես նաեւ ռեցիդիվի զարգացման հավանականությունը նվազեցրել է 23 տոկոսով:

Միաժամանակ, մասնագետները նշում են, որ ստացած արդյունքների հաստատման համար հետագա հետազոտություններ են անհրաժեշը:



© NEWS.am Medicine