Չինուհու երիկամներից 3 հազար քար են հանել

22:19   27 հուլիսի, 2018

Չինացի բժիշկները հիվանդի երիկամներից գրեթե 3 հազար քար են հանել, որոնք գոյացել են ինֆեկցիայի հետեւանքով, ինչի տարածմանն, իր հերթին, նպաստել է դիաբետը:

Ժանգ անունով 56-ամյա կինը հիվանդանոց է դիմել փորացավերի գանգատով: Պարզվել է, որ նրա երիկամներում ահռելի քանակությամբ քար է եղել: Բժիշկներից մի ամբողջ ժամ է պահանջվել քարերը հանելուց հետո դրանք հաշվելու համար՝ պարզվել է 2980 քար է հանվել:

«Մենք ապշահար էինք, երբ դա տեսանք: Ատրոֆիայի լուրջ վտանգ կար: Դրությունը հնարավոր էր հաղթահարել միայն քարերը հանելու ճանապարհով»,- ասել է Չինաստանի Ցզյանսու նահանգի Չանչժոու շրջանի կլինիկայի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Մո Նայսինը:



© NEWS.am Medicine