Գիտնականները հայտնաբերել են ողնաշարի կոտրվածքների արագ բուժման միջոց

14:58   30 հուլիսի, 2018

Իլինոյսի համալսարանի գիտնականները կարողացել են գտնել ողնաշարի կոտրվածքներն արագ բուժելու միջոց։

Որպես կանոն, ողնաշարի կոտրվածքներով հիվանդները անցնում են կիֆոպլաստիկա՝ տրավման լցվում է վիրաբուժական ցեմենտով։ Կիֆոպլաստիկան կարող է կայունացնել ոսկորը, բայց քաղցկեղով հիվանդները այդ պրոցեդուրայից հետո էլ մնում են ողնաշարի ուռուցքներով, որոնք շատ դժվար է բուժել սովորական քիմիաթերապիայի միջոցով։

Հետազոտողները մագնիսային մասնիկներ են հավելել այն վիրաբուժական ցեմենտի մեջ, որը գործածվում է ողնաշարի կոտրվածքների համար ու կարողացել են դրանք ուղղել դեպի կոտրվածքների մոտակայքում գտնվող վնասվածքներ։ Հիմնականում դա ապահովվում էր քիչ  քանակությամբ դեղամիջոցը նանոմասնիկի հետ կապակցելու միջոցով, որը նույնպես նախատեսված է բջիջների որոշակի տեսակի հետ կապ ապահովելու համար։

«Կիֆոպլաստիկայի համար նախատեսված ցեմենտի փոփոխության ճանապարհով մենք կարող ենք կայունացնել ողնաշարը ու ապահովել դեղամիջոցի մատակարարման նպատակային համակարգ։ Դա շատ հեռանկարային տեխնոլոգիա է, քանի որ այն կարող է դառնալ լավագույն վիրաբուժական տարբերակը ողնաշարի առաջնային ուռուցքներով կամ դեպի ողնաշար մետաստազներ տվող ուռուցքներով հիվանդների համար»,- նշել է Սթիվեն Դենյեն, հետազոտության նախաձեռնողներից մեկը։

Նախնական փորձերի ժամանակ գիտնականները կարողացել են մանրակրտորեն ուսումնասիրել, թե ինչպես են նոր տարրերը կարողանում դեղը նպատակաուղղված ձևով հասցնել մինչև վնասվածքի հատվածը։ Ողնաշարի ուռուցքների բուժման ժամանակ այս մեթոդի արդյունավետությունը ստուգելու համար հետագա հետազոտություններում մագնիսային նանոմասնիկները կկապակցվեն փոքր քանակությամբ քիմիաթերապևտիկ դեղամիջոցների հետ։ 



© NEWS.am Medicine